Մեքենաներից գողությունների խնդիր ունենք ավելի շատ Երևան քաղաքում, որը մեզ շատ անհանգստացնում է:
Այս մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը:
«Տասնյակ խմբեր ունենք հայտնաբերված, որոնք մեծ թվով գողություններ են կատարում: Մենք ներկայացնում ենք նախաքննական մարմիններ, վարույթներ, և տվյալ քաղաքացիները ներկա պահին նորից շարունակում են իրենց սև գործը:
Բայց ոստիկանությունը տվյալ խնդրի հետ կապված ծառայություն է իրականացնում, նաև լրացուցիչ ծառայություն՝ գիշերային ժամերին»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնություն է դրվել շրջանառության մեջ, շուտով կմտնի Ազգային ժողով, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներից կատարված գողությունը կդառնա «որակյալ» հանցակազմ, ինչն էլ խնդրի դեմ ավելի արդյունավետ պայքարելու հնարավորություն կտա:

Բաց մի թողեք
Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչել
Երևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. Լուսանկար
Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է