Բաքվի ռազմական դատարանում ապրիլի 15-ին շարունակվել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարությունը։
Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հարցաքննվել է մի քանի վկա:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 22-ին։
Ադրբեջանը Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով:
Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիական անձանց ընդհանրական գործից, դատաքննությունն անցկացվում է առանձին։
Բաց մի թողեք
2025թ․ լրատվամիջոցների դեմ 67 մլն դրամ պահանջով հայցադիմումներ են ներկայացվել
ԵԱՀԿ-ն սկսել է Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարումը. գործընթացի ավարտի ժամկետ է նշվել
Սեքսուալ ծերունին Հատուկ դպրոցում է աշխատում