«Բազմիցս ասել եմ՝ դա հասկանալի օրակարգ է ՀՀ-ի համար է, եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը:
Բայց ԵԱՀԿ Միսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ, և մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը Ադրբեջանի տարածքում փակելու և Հայաստանի ինքնիշխան տարածք տեղափոխելու ուղղված քայլ», հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, ասելով, որ Բաքվին առաջարկում են միաժամանակ ստորագրել թե խաղաղության պայմանագիրը, թե Մինսկի խմբի կառույցների լուծարման մասին համաձայնությունը:
Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն այսպես կոչված խաղաղության պայմանագիրը համարում է երաշխիք, որ Ադրբեջանը այլևս չունի Հայաստանի հանդեպ հավակնություն և, հետևաբար չկա Մինսկի խմբի «ավելի լայն համատեքստի» կարի՞ք: Սա հայտարարություն է այն մասին, ինչ Նիկոլ Փաշինյանը իրապես պատկերացնու՞մ է, թե՞ պարզապես դիվանագիտական հաշվարկ և պատասխան Ադրբեջանի շանտաժին, համոզվածությամբ, որ Ադրբեջանը չի ընդունի այդ առաջարկը:
Կստացվի, որ Երևանը մի կողմից կառուցողական է այսպես ասած խաղաղության օրակարգը առաջ մղելու հարցում, մյուս կողմից սակայն չի գնում Մինսկի խմբի լուծարման հետ կապված պայմանը աներկբա ընդունելուն:
Իհարկե, բարդ է միարժեք գնահատել, թե ինչ է Փաշինյանի միտքը, սակայն, անկասկած, է թերևս մի բան, որ Մինսկի խմբի և, մասնավորապես դրա համանախագահության ձևաչափի լուծարումը, թերևս, վերջին բանն է, որ կարող է թույլ տալ կամ որին կարող է համաձայնել Երևանը, անգամ այսպես կոչված Խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում:
Մինսկի խմբի համանախագահությունը Ադրբեջանի հանցանքի հետքն է, այդ մասին առիթ եմ ունեցել արձանագրել դեռևս 44-օրյա պատերազմից հետո:
Լուծարել կառույցը, նշանակում է ջնջել Ադրբեջանի հանցանքի հետքը: Առավել ևս, երբ Ադրբեջանը բացարձակապես չի հրաժարվել նոր ագրեսիայի մտադրությունի, իսկ այդ խաղաղության պայմանագիրը գործնականում չի ներառում խաղաղության ու պատերազմի հետ առնչվող մի շարք էական գործոններ, ինչպես ապաշրջափակման հարցը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը:
Հետևաբար, լուծարել Մինսկի խումբը խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ կամ դրանից հետո, դա նշանակելու է, որ խմբի «լայն համատեքստը» շարունակելու է մնալ, իսկ խումբը՝ ոչ: Դա, ըստ էության, կնշանակի, որ հայ-ադրբեջանական պայմանագիրն այլ բանի մասին չէ, քան լոկ Մինսկի խմբի լուծարման:
Բաց մի թողեք
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր. Լուսանկար
Աստանայի կողմնորոշումը Մոսկվայի համար չափազանց կարևոր է, այս հարաբերություններում որտեղ է Հայաստանը
Թրամփի պաշտոնյաներին չեն հետաքրքրում ԵՄ դաշնակիցների կարծիքները. NYT