19/04/2025

Տարածաշրջանի ողջ ներուժը կբացահայտվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո. Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի շուրջ բանակցությունների ավարտը:

Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Նա, ի դեպ, ընդգծել է, որ Վրաստանը «միշտ աջակցել է և կշարունակի աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»:

Translate »