«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ Մարիաննա Բաղինյանի դատախազ ամուսնուն եւս ազատել են պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ապրիլի 19-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որպես բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ, Մարիաննա Բաղինյանը ազատման դիմում է գրել եւ ազատվել վարչութան պետի պաշտոնից։
Ինչպես հայտնի է, 2025 թվականի մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավորների գաղտնի քվեարկության արդյունքում Մարիաննա Բաղինյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ:
Դրանից հետո Մարիաննա Բաղինյանը ազատվել է վարչության պետի պաշտոնից։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Բաղինյանի դատախազ ամուսինը՝ Գագիկ Մարգարյանը, որը Արագածոտնի մարզի դատախազն էր եւ վերջերս էր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով նշանակվել Գլխավոր դատախազության՝ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, եւս ազատվել է պաշտոնից: Գլխավոր դատախազությունից հաստատեցին տեղեկությունը, բայց ազատման պատճառը չհայտնեցին»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները