Ապրիլի 23-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաներում Տիգրան Մեծ պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարութ Աղաջանյանի վարած «BMW» մակնիշի, 34-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած «Fiat» մակնիշի, 49-ամյա Մուշեղ Նիկոյանի վարած «Hyundai» մակնիշի և 27-ամյա Արտակ Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ. Աղաջանյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «Fiat»-ը, «Hyundai»-ն ու «Mercedes»-ը եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, երբ «BMW»-ն ավտոմեքենաների ջարդ է իրականացրել:
Բաց մի թողեք
«Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ է կախվել Կիևյան կամուրջից՝ Լավրովի այցին ընդառաջ․ Լուսանկար
Հայաստանում երեխաների առևանգման դեպքեր չկան. ՆԳՆ-ն արձագանքել է տարածվող լուրերին
Կարգապահական տույժ է կիրառվել Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ