ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, փոխանցել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ապրիլի 23-ին ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։
– Տիկին Բաղդասարյան, ինչպես է վերաբերվում վարչապետ Փաշինյանը այն փաստին, որ ՀՅԴ կազմակերպած ջահերով երթի մասնակիցները հերթական անգամ այրեցին Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։
– Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, առավելեւս հարեւան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միեւնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը եւ հանդես գալ պարզաբանումներով։
Բաց մի թողեք
Անմեղ զոհերի հիշատակը պարզապես վերք չէ, այն նախազգուշացում է, իմաստություն և վերհառնելու ուխտ․ Արմեն Սարգսյան
Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության․ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ