Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ահազանգ է ստացվել Տավուշի մարզի Աչաջուր համայնքում հայտնաբերված արջի քոթոթի վերաբերյալ։
Տեսուչները տեղում պարզել են, որ Աչաջրի բնակիչ Ա․ Սարուխանյանն Աչաջուր-Մակարավանք ճանապարհին հայտնաբերել է մետաղական ցանցի մեջ խճճված արջի քոթոթ, որին ինքնուրույն ազատել ու տեղափոխել է իր տուն։
Կենդանու արտաքին զննությամբ վնասվածքներ չեն հայտնաբերվել։
Գորշ արջի մոտ 2 ամսական քոթոթը տեղափոխվել է կենդանիների վերականգնողական կենտրոն։
Տեսանյութն՝ այստեղ
Բաց մի թողեք
«Գյումրի» ԲԿ է տեղափոխվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած ռուս զինծառայող
Սրբազան Պայքարի աջակիցները նոր պաստառներ են փակցրել Երևանի փողոցներում». Լուսանկարներ
Քոչարյանը դատի է տվել Սիմոնյանին