Ադրբեջանն ու Իրանը` որպես հարևաններ, կարող են մեծ օգնություն ցուցաբերել իրար, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն AzTV-ին տված հարցազրույցում՝ խոսելով իր երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին։
Իրանի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև համագործակցության հնարավորություններ կան. «Ի՞նչ պետք է անեն երկու հարևան և եղբայրական ժողովուրդները։ Մենք կարող ենք միավորվել և համագործակցել մեր երկրների միջև ամուր կապեր կառուցելու համար։ Մենք կարող ենք զարգացնել համալսարանների միջև կապերը, քննարկել առևտրային հարաբերությունները»։
«Մենք երկու կողմից էլ ազգակիցներ ենք։ Փոխադարձ այցելությունները նպաստում են կապերի ամրապնդմանը։ Հետևաբար, մենք պետք է բացենք ճանապարհներ փոխադարձ ճանապարհորդությունները հեշտացնելու համար։ Մենք կարող ենք օգնել միմյանց և ստեղծել խաղաղ ու բարգավաճ կյանք երկու երկրների ժողովուրդների համար»,- ասել է Իրանի նախագահը։
Իրանն ինտենսիվորեն միջանցք է կառուցում Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար, որպեսզի օգնի Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները կվերանան նրանց միջև քաղաքական և առևտրային հարաբերությունների կարգավորմամբ՝ հաշվի առնելով երկու կողմերի իրավունքները, հայտարարել Է Իրանի նախագահը ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Տարածքային խնդիրներից մեկն օգնում է լուծել Թեհրանը՝ ճանապարհ կառուցելով դեպի Նախիջևան, նշել է նա։
Ինչ վերաբերում է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Փեզեշքիանը վստահ է, որ խնդիրները սկսվում են այն ժամանակ, երբ «մենք դուրս ենք գալիս մեր իրավունքների սահմաններից»:
Ըստ այդմ, կարևոր է պետությունների իրավունքների, շահերի և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։
Բաց մի թողեք
Ալիևը կընդունի՞, որ անկախ Ադրբեջանն Ադր. ԽՍՀ իրավահաջորդն է
Պուտինի ուկրաինական «տրիումֆը» կկորցնի աշխարհաքաղաքական կարևորությունը
Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան անհիմն ենթադրություններ․ Ալիև