Կողբացու փողոցում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցի հարակից ճանապարհահատվածում, ուղղությունը դեպի Ամիրյան փողոց, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Մայրաքաղաքում գծանշումների թարմացման ժամանակ նախատեսվում է, փորձնական տարբերակով, այն վայրերում, որտեղ արգելված է մեքենաների կանգառը, կանգառն արգելող «դեղին հոծ գիծ» գծանշումը կատարել մայթեզրին՝ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի հ.113-Ն որոշման 44-րդ կետի պահանջներին:
Փորձնական տարբերակով գծանշումները կարվեն Աբովյան փողոցում՝ հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտու ամբողջ երկայնքով:
Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «Հայ-Արտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը:
Երևանի քաղաքապետարան
Բաց մի թողեք
Ուղիղ տեսանյութ․ Շուշիի ազատագրման օրն է Եռաբլուրում
Ինքնաuպանության փորձ է եղել կառավարության շենքի դիմաց. ինչ է հայտնի
Հորդառատ անձրև ու կարկուտ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին