«ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում իրականացված գնումների գործընթացը կասկածահարույց է։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչու է տրոհված գնել, ինչպես է վերահսկվում այդ բյուջետային ծախսերը՝ անհասկանալի են մնում: Առավել եւս, որ Մարտունու համայնքապետարանը իր այս տարվա գնումների մասին տեղեկություններ չի տեղադրել պետական համապատասխան էլեկտրոնային հարթակներում, որոնք ապահովում են հանրային վերահսկողությունը։ Այս պայմաններում խախտվում է ամենաբարձր սկզբունքը՝ հանրային միջոցների թափանցիկ օգտագործման պարտադիր պահանջը։
Հովհաննես Հովեյանը՝ նախկինում Վարդենիկ համայնքի երկարամյա ղեկավարը (2005-2021), այժմ Մարտունու համայնքի ղեկավարն է 2021-ի դեկտեմբերի 23-ից։
Այն փաստը, որ նման ծախսերը չեն արտացոլվում հանրային տվյալների բազաներում, ակամայից առաջացնում է հարցեր՝ արդյոք գործ ունենք ուղղակի ընթացակարգային բացթողման հետ, թե մտածված մութ գործարքների։
Համայնքային ղեկավարները պարտավոր են առաջնորդվել բաց կառավարման եւ հաշվետվողականության սկզբունքներով։ Իսկ երբ դրանց փոխարեն ունենք «լռությամբ պատված» ծախսեր, ապա պարտականությունն արդեն դառնում է լրատվամիջոցներինը՝ բացահայտել, բարձրաձայնել ու պահանջել պատասխանատվություն»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները