Հայտնագործություն չէ, բայց արժե արձանագրել. հանրային ցանկացած ակտիվություն Փաշինյանն ու ՔՊ-ն ընկալում են որպես իրենց իշխանավարումն ընդհատելուն ուղղված քայլ, անգամ՝ դավադրություն:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ու կապ չունի, թե հանրային ակտիվության այս կամ այն դրսևորումը կոնկրետ ինչի հետ է կապված, դա պռոշյանցիների՞ բողոքն է՝ հանրային փոխադրամիջոցի հասանելիության հարցով, թե՞ «ոսկու շուկայի» աշխատողների՝ հարկային մամլիչի հարցով:
Կարճ ասած՝ իշխանությունն իրեն խայտառակ անվստահ է զգում ու ծայրահեղ ագրեսիվ է դրսևորվում: Ասվածի ցայտուն մեկ այլ օրինակ է քպական մեկ այլ կարկառունի ծնողի կողմից «Սրբազան պայքարի» երիտասարդների նկատմամբ արձանագրված ագրեսիվ ու նախահարձակ դրսևորումը:
Իշխանություններն, իրոք, շատ ծանր են տանում նմանօրինակ շարժումները, հասարակական, հատկապես՝ երիտասարդների ակտիվությունը: Դե, այս դեպքում՝ առավել ևս: Մանավանդ, որ շարժումը նախաձեռնել է «Չեմ վստահում Փաշինյանին» ստորագրահավաք:
Այստեղից էլ փաշինյանականների ագրեսիան, քպականների ելույթներում հնչող պիտակավորումները, ամեն ինչի ետևում իրենց դեմ ուղղված դավադրություններ տեսնելը:
Պարադոքսալ կարող է թվալ, բայց Փաշինյանի, ՔՊ-ի ու նրանց սատելիտվողների ագրեսիան օրինաչափ է: Առհասարակ, հանրային աջակցության պաշար ունեցող, ինչպես ասվում է՝ իր ուժերի վրա վստահ որևէ իշխանություն իրեն նման կերպ չէր դրսևորի:
Այնպես որ, իշխանության հիստերիան մատնում է այն, որ իրենք էլ հրաշալի տեսնում են իրենց խախուտ վիճակը: Նաև այն, որ «Սրբազան պայքարի» երիտասարդների քայլերը վստահաբար ճիշտ ուղղության վրա են…






Բաց մի թողեք
«Էլվինա Մակարյան. չկայացած համերգ», որ տեղի ունեցավ 18 տարիներ անց․ Լուսանկար
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար