«Երեկ ArmLur.am-ը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում եւ վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում:
ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության կազմը` «ափդեյթ անել» թիմակիցներին, որպեսզի նոր դեմքով մասնակցի 2026 թվականի ընտրություններին:
Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչության նիստերի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը «քննություն» է նշանակել ՔՊ-ականների համար. ով կանցնի այդ քննությունը՝ նա էլ Փաշինյանի հետ կմասնակցի 2026 թվականի ԱԺ խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հստակ ցանկ ունի, թե ովքեր չպետք է այլեւս իր հետ ճանապարհ անցնեն: Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ դրանց մեջ են հիմնականում ԱԺ-ի ներկայիս ՔՊ-ական պատգամավորները:
Փաշինյանն այլեւս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաեւ Հայկ Սարգսյանն ու նրա երբայրը` Նաիրի Սարգսյանը, ով Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը եւ ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինյանը ցածր է գնահատում:
Ու այս շարքերը դեռեւս համալրվելու են, քանի որ հիմա Փաշինյանն ուշիուշով հետեւում է իր թիմակիցների վարքուբարքին»։
Բաց մի թողեք
Եվս մեկ փաստ, թե ինչպես է Ալիևը ղեկավարում Հայաստանը՝ Փաշինյանի ձեռքով ու նրա փոխարեն
Փաշինյանի ապագան պրծել է, նա Ալիևին է սպասում
Իշխանությունը բացում է խաղաքարտերը