«2025 թվականի առաջին եռամսյակում` հունվար-մարտ ամիսներին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը պակասել է։ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 386,741 զբոսաշրջիկ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2025 թվականի հունվարին Հայաստան այցելել է 139,482 զբոսաշրջիկ, ինչը մոտ 9.6%-ով պակաս է 2024 թվականի հունվարի ցուցանիշից, երբ այցելել էր 154,319 զբոսաշրջիկ։
2025 թվականի հունվարին Հայաստան առավել շատ այցելել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից՝ 39.5%, Վրաստանից՝ 13% և Իրանից՝ 9.4%։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտը նպատակ ունի հասնելու 20% աճի՝ համեմատած նախորդ տարվա հետ, ինչի կատարողականից կարծես շատ հեռու է Հայաստանը։
Երբ 2025 թվականի ապրիլ ամսվա տվյալները հասանելի լինեն, կկարողանանք ավելի մանրամասն վերլուծել զբոսաշրջության դինամիկան։
Իսկ ապրիլի տվյալները կհրապարակվեն մայիս ամսվա ընթացքում»։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները