Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև 30-օրյա հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է երկու երկրների միջև ուղիղ երկխոսություն սկսել։ Այս մասին Կիև այցի նախօրեին Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքի եթերում։
«Եթե մենք խոսում ենք 30-օրյա հրադադարի մասին, ապա պետք է սկսենք ուղիղ բանակցություններ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Մենք պատրաստ ենք օգնել։ Բայց, եթե դուք չպահպանեք հրադադարը, կլինեն լրացուցիչ պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ մենք կարող ենք արդյունքի հասնել», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նա նաև պատմել է եվրոպացի այլ առաջնորդների հետ Կիև կատարած այցի նպատակի մասին։
«Մեր նպատակն է ցույց տալ Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների միասնությունը։ Ես համոզված եմ, որ մենք կկարողանանք քննարկումներ սկսել։ Կունենա՞նք հստակ հրադադար։ Վախենում եմ, որ մենք երբեք չենք կարողանա որևէ բանի մասին հստակ խոսել», – նշել է Մակրոնը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ մայիսի 10-ին ժամանել է Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները մտադիր են շուտով հանդես գալ հրադադարի սեփական նախաձեռնությամբ։
Բաց մի թողեք
Ուկրաինայի բարձրաստիճան պատվիրակությունը Վաշինգտոնում է՝ քննարկելու ռազմական աջակցությունն ու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ) հայտարարում է՝ Կերչի կամուրջը վնասվել է ստորջրյա պայթեցմամբ
Պատրաստվում են պատերազմին