Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նախկինում զբաղեցնում էր Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ մի քանի տարի առաջ իրեն փորձել են թունավորել:
«Այո՛, եղել է մահափորձ… մկնդեղով և սնդիկով… Այդ մասին հայտնի է դարձել հետո՝ վերլուծությունների արդյունքում։ Դա 4-5 տարի առաջ էր»,–24TV-ին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
Նախարարը, սակայն, չի մանրամասնել մահափորձի մանրամասները։ «Թշնամիները ոչ միայն ներսում են, այլև դրսում», – նկատել է նա:
Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունիսի 3-ին։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան