Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը տղամարդ է, ով հովիվ է, այդ մասին նշում էին դեպքի վայրում հավաքված քաղաքացիները:
Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով:
Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:







Բաց մի թողեք
#Ուղիղ. Միասնական ժամերգություն և աղոթք՝ Օշականում․ Տեսանյութ
ՔՊ-ն հայտարարում է առաջադրումների մասին․ ՔՊ անդամները 500 հազար դրամ, անդամ չհանդիսացող անձինք՝ 1 միլիոն 500 հազար դրամ
Ինչպես և ում հետ է հանդիպելու Նարեկ Կարապետյանը Նյու Յորքում․ Լուսանկար