Այսօր շատ սիրված կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ, մշակութային, հասարակական գործիչ Էդուարդ Միրզոյանի ծննդյան օրն է։
Չնայած իր վաստակին ու գործունեությանը, շատ հասանելի, համեստ ու շփվող էր վարպետը, մշտական տոն էր կարոևր համերգաշարերի ժամանակ, տպագիր լրատվամիջոցներում հարցազրույցներ ունեմ նրա հետ, մի անգամ էլ սիրով հյուրընկալվել եմ Կոմպոզիտորների միության շենքում իր տանը, իր ծննդյան օրերից մեկում, ցավոք, հստակ տարեթիվը չեմ հիշում։
Դահլիճում համերգից հետո էր։ Մի բան հստակ հիշում եմ ու շատ առիթներով՝ հիշելով իրեն, մեջբերել, կամ՝ կրկնօրինակել իմ հյուրերի համար ․․․ Էդվարդ Միրզոյանին այդժամ շնորհավորելու եկած բոլոր հյուրերին հրաժեշտից առաջ ժամադրում էր հանդիպել նույն օրը, նույն տեղում, բայց՝ 2021-ի մայիսի 12-ին: Կատակում էր, թե՝ կհանդիպենք 100-ամյակիս առիթով և հավելում՝ ես լինելու եմ, մնում է որ դուք գաք:
Անսահման սիրահարված եմ իր հատկապես Շուշանիկ ստեղծագործությանը․ «Շուշանիկ» լիրիկական պատկերին ․․․
Հայ երաժշտական մանկավարժության փայլուն ներկայացուցիչներից մեկի՝ Միրզոյանի դաստիարակած երաժիշտներից շատերը լայն ճանաչման արժանացած ստեղծագործողներ են: Սիմֆոնիան հեղինակի հասունության բարձրակետն է, գեղարվեստական ինքնատիպ մտածողության հաղթանակը, փայլուն վարպետության արգասիքը:
Միրզոյանի բնատուր ձիրքը, ստեղծագործական անհատականության ձևավորման բարենպաստ միջավայրն ապահովեցին մտածողության անբռնազբոս դրսևորումը՝ ոճի ինքնատիպ նկարագիրը:






Բաց մի թողեք
«Թէատրոն» միջազգային փառատոնը՝ մշակութային երկխոսություն է Հայաստանի և ֆրանկոֆոն աշխարհի միջև․ Լուսանկարներ
Ավետիք Իսահակյանի 150-ամյակը պետք է դառնար մեր երկրում կարեւորագույն համազգային տոն՝ բայց ․․․ Լուսանկար
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն