Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հորդորում է չճշտված տեղեկություններ չտարածել Մարմարիկում 2-ամյա Տիգրան Պետրոսյանի անհետացման, նաև՝ որոնողական աշխատանքների հետ կապված:
«Կցանկանայի հասարակությանը և լրատվամիջոցներին հորդորել չճշտված տեղեկություններ չհրապարակել, ավելորդ չխաղալ մարդկանց էմոցիաների հետ: Ընտանիքը գտնվում է ծանր հոգեվիճակում, ու այդ չճշտված ինֆորմացիաները որևէ կերպ չեն օգնում ո՛չ նրանց, ո՛չ էլ ստեղծված իրավիճակին»,- այս պահին Մարմարիկում փրկարարների աշխատանքին հետևող «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նարեկ Սարգսյանը:
Խոսնակն ընդգծեց՝ հանրության, հրապարակումների զսպվածությունը զերծ կպահի անհարկի խուճապից ու թույլ կտա, որ մարդիկ առավել սևեռվեն բուն խնդրի վրա՝ արդյունքի հասնելու նպատակով:
«Ոստիկաններն ու փրկարարներն առավոտից կրկին որոնողական աշխատանքներ են տանում գետի ամբողջ երկայնքով, նաև՝ ջրամբարի տարածքում, գյուղում և հարակից վարչական տարածքներում»,- եզրափակեց նա:
Բաց մի թողեք
Իշխանությունը «Մեր Ձևով» շարժման դեմ գրոհի է նախապատրաստվում
Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան
Բորենիներն ախպերացան նորից. Ռուսաստանը զենքի նոր քանակ է ուղարկում Ադրբեջան