Հայ համայնքի անդամները պահանջում են ներողություն խնդրել` շեշտելով, որ թույլ չեն տա խաթարել պատմական ճշմարտությունն ու վիրավորել ազգին։
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում։
«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»,- ասել է հաղորդավարը Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։
SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։
Բաց մի թողեք
Չեչեն աղջիկ է կորել Հայաստանում․ Կարևոր է կանխել նրա բռնի դուրս բերելը ՀՀ-ի սահմանից․ Սաքունց․ Լուսանկար
Մահացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` 96 տարեկան էր․ Լուսանկար
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար