Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է Տhamshyan.com-ը:
Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Երևանում թալանել են «Եվրոբազա»-ն. կոտրել են չհրկիզվող պահարանն ու ու գողացել 13 միլիոն դրամ
Ինչ միջոցներ են կիրառվել Մանկավարժականի ռեկտորի և պրոռեկտորի նկատմամբ
Արտակարգ դեպք՝ Սպիտակում, քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ քաղաքապետը ջրի հետ կապված պարզաբանման ժամանակ ոտքով հարվածել է. Լուսանկար