Աշխարհում տեղի են ունենում խառնիճաղանջ իրադարձություններ, որոնց ընդհանուր տրամաբանական կապը հմուտ հետազոտողին հուշում են, թե դեպի ուր է այսօր գնում մարդկությունը: Որո՞նք են այդ իրադարձությունները եւ դրանց տրամաբանական ընդհանրությունը:
Ահավասիկ՝ 1) Հռոմի պապի հուղարկավորությանը աշխարհի հզորների, բազմաթիվ ц անձանց ներկայությունը. 2) Կրոնական խոշոր համայնքների աջակցությամբ Թրամփի իշխանության գալը եւ նրա հոգեւոր գաղափարախոսությունը, այսպես կոչված՝ «թրամփիզմը». 3) Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ նոր ռազմական առճակատումը, որը վերածվել է Հնդկաստանում ապրող 3 միլիոնից ավելի մահմեդական բնակչության վտարմանը երկրից: Ինչպես տեսնում ենք, վերը հիշատակված բոլոր օրինակները,- եւ դրանք դեռ բոլորը չեն,- ընդգծված կրոնական երանգավորում ունեն:
Այդ ցանկից դիտավորյալ դուրս թողնվեց Հայաստանը, որին մի փոքր ավելի մանրամասն կանդրադառնանք: Գաղտնիք չէ, որ 2018-ից այս կողմ Հայ առաքելական եկեղեցու եւ գործող իշխանության միջեւ լարվածությունը մնում է տակավին չհաղթահարված:
Իշխանության գալու օրվանից «Քաղպայմանագրի» թիրախում երեք կարեւոր հաստատություն էր հայտնվել՝ եկեղեցին, դպրոցը, բանակը: Եկեղեցին ինչ-որ կերպ չեզոքացեց իշխանության «գրոհները», համախմբեց իր հոտին եւ շարունակեց իրականացնել իր հոգեւոր առաքելությունը: Մյուս երկուսը՝ դպրոցը եւ բանակը, ներկայումս կիսաքանդ վիճակում են: Ցավոք:
Այժմ գանք աշխարհում տեղի ունեցող հախուռն զարգացումներին, որոնցից դատելով՝ կարելի է հասկանալ, թե ուր է գնում մարդկությունը եւ որն է լինելու նրա հասարակական-տնտեսական կացութաձեւի եւ աշխարհայացքային-փիլիսոփայական համակարգի նախընտրանքը:
Մի բան ակնհայտ է՝ կրոնը, որը 19-րդ դարում դուրս մղվեց հանրային քաղաքականությունից ու մտավ մասնավոր դաշտ, այսօր, կարծես թե, վերադառնում է «ի շրջանս յուր»: Սա նշանակում է մարդկությանը քաղաքակրթական բախումների տանող լիբերալիզմի, կոմունիզմի, ֆաշիզմի եւ մյուս բոլոր «իզմ»-երի դարաշրջանի ավարտ, ինչպես կանխատեսում էին նախորդ դարի շատ մտածողներ:
Ջրբաժանը, ըստ էության, 21-րդ դարասկիզբն է, եւ մենք տեսնում ենք, թե ինչպես են փուչիկի պես պայթում բարեկեցիկ ու անամպ կյանքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների մասին փուչիկները:
Այդ առումով Թրամփին կարելի է պատմական դեմք համարել, քանզի՝ գալով իշխանության, նա հասկացրեց, որ սպառվել են բոլոր այն արժեքները, որոնցով մեզ «կերակրում» էին տասնամյակներ շարունակ:
ԱՄՆ նոր ղեկավարը մեծ կարեւորություն է տալիս ընտանիքի, կին-տղամարդ հարաբերությունների, կրոնական համայնքների վրա հիմնված ավանդական արժեքներին, որոնք, ըստ նրա, պետք է կյանք վերադառնան:
Փաստորեն՝ աշխարհում զարգացման հեռանկարային ու գերակա ուղեգիծ է մշակվում, որի շրջանակում առաջնակարգ տեղը պահպանողական արժեքներինն է:
Լավ, իսկ ի՞նչ է կատարվում Հայաստանում, որտեղ 7 տարի առաջ իշխանության էր եկել ժամանակի ու պատմության գնացքից դուրս մնացած մի անձ, ով ինչ-որ անիմաստ, անտրամաբանական գաղափարներ է առաջ քաշում, ինչը, եթե ազնվորեն խոստովանենք, նրան հրաշալի հաջողվում է՝ տգետներին մոլորեցնելու համար: Ո
րո՞նք են այդ անձի քարոզչական ուղերձները՝ մոռանալ անցյալը, պատմությունը, ազգային ավանդական արժեքները՝ անգամ ազգային ինքնությունը եւ այլն:
Իսկ նպատա՞կը… Պարզվում է՝ նպատակը 29 հազար 743 քկմ տարածքում բարօր, ազատ, երջանիկ, բարիդրացիաբար ապրելն է: Այսինքն՝ նույն ազատականության գաղափարը, որն արդեն փլուզվում է արեւմտյան աշխարհում:
Փլուզվում է, որովհետեւ չի կարողացել դիմակայել ժամանակի փորձությունը: Ինչպես 7 տարվա ժամանակի փորձությունը չկարողացավ դիմակայել ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող «թավշյա» առաջնորդը:
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Հով, քեզ քպ-ն էլ մարդու տեղ չի դնում, ինչի՞ ես քեզ էս աստիճան ստոր ներկայացնում. Լուսանկար
Ռուսաստանը ցանկացե՞լ, բայց չի՞ կարողացել այդ հարցում կոնենսուս ապահովել