ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ կուսակցության ներքին քննարկումների ընթացքում վարչապետի պաշտոնի համար առաջադրվել է յոթ թեկնածու։
Նրա խոսքով՝ այդ թեկնածուներից մեկը եղել է ինքը, մյուսը՝ կուսակցության վարչության երիտասարդ անդամներից մեկը, իսկ մնացած հինգը՝ գործող քաղաքական գործիչներ։
Աղազարյանը նշել է, որ իր շանսերը բոլորից բարձր են, սակայն ինքը չի ձգտում այդ պաշտոնին։ «Ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի տղա եմ», – ասել է պատգամավորը՝ ընդգծելով, որ նման պատասխանատու որոշումների ժամանակ անձնական հավակնությունները միշտ չէ, որ առաջնային են։
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները