Իշխող թիմը լարված, նյարդային ժամանակներ է ապրում, պատմում են, որ բոլորը հայտնվել են Նիկոլ Փաշինյանի խոշորացույցի տակ։
«Հրապարակը» գրում է․ ՔՊ կուլիսներում խոսում են, որ իրավապահները վերեւից հանձնարարական են ստացել՝ առանց բացառության, ուսումնասիրել բոլոր պատգամավորների ֆինանսական եւ այլ շարժերը։
Նիկոլ Փաշինյանը բոլորի դեմ կոմպրոմատների թղթապանակներ է պատրաստում, որ, ըստ նպատակահարմարության, ոմանց «զոհաբերի»` հանուն իր վարկանիշի, ոմանց «խաղից հանի», ոմանց դեպքում էլ հնազանդեցնի ու որպես գործիք բանեցնի։ Հետեւաբար, թիմում եւս «դանոսչիկությունը» ծաղկունք է ապրում:
Մեզ ասացին, որ կան մարդիկ, որոնք տարբեր խողովակներով ինֆորմացիաներ են հավաքում մյուսների մասին եւ հասցնում «շեֆին», որպեսզի հանկարծ կուսակիցներն իրենցից մաքուր չերեւան, եւ իրենք առաջ ընկնեն։
Իսկ Փաշինյանը սիրով լսում է բոլորի բերած փաստերն ու մտքում պահում:
Բաց մի թողեք
Թող ինչ-որ մեկն ասի մի անուն ազգանուն, որին ազատել ենք, որովհետև ՔՊ-ական է եղել․ Դավիթ Ղազինյան
Ինչի՞ վրա են հրճվել այդ հորթերը, որոնք խոսում են Սյունիքում դարպաս բացելով՝ շահույթի մասին․ Մանասարյան
Հանգստի թեժ սեզոնն է՝ «ավազ, պեսոկ, արև, մուլատկեք, բլանդինկեք ու լիքը աղջիկ…»