22/05/2025

Ողբերգական դեպք, երիտասարդը հորն է uպանել, հետո փորձել է ինքնաuպան լինել

Մայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։

Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելը։

Քրեական, համայնքային ոստիկաններն ու փրկարարները Էջմիածնի Խորենացու փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերել են 22-ամյա երիտասարդի հոր՝ 1960 թվականին ծնված Գրիգորի Գրիգորյանի դին՝ նախնական տվյալներով կտրած-ծակած վնասվածքներով։ Դիակի վրա առկա են եղել թղթադրամներ։

Այսօր՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Տեղում նշված բնակարանի դուռը բացելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին.

«Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել:

Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին:

Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իամցանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմաացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին Երևանի պարեկներին ու հենց Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ, նաև «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Համբարձումյանը «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը 22-ամյա Վաղինակ Գ.-ն է: