Անցած ուրբաթ գրել էինք, որ Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանն իր ղեկավարած հիմնարկի նախկին եւ ներկա աշխատակիցների վերջին ձերբակալությունից հետո ազատել է թաղապետարանի առեւտրի եւ սպասարկման բաժնի բոլոր աշխատակիցներին, ավելի ճիշտ՝ մայիսի 20-ի ձերբակալությունից հետո իր տեղակալի միջոցով բաժնի մեկ տասնյակից ավելի աշխատակիցների հորդորել է մեկ մարդու պես ազատման դիմումներ գրել։
«Հրապարակը» գրում է․ Սակայն թաղապետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երկուշաբթի մի քանիսին՝ բաժնի պետի գլխավորությամբ, հետ է կանչել աշխատանքի, պետը, ասում են՝ իր մտերիմն է, մի քանի աշխատակիցներն էլ պետի մտերիմներն են:
Այսինքն, ազատվել է ոչ յուրայիններից։ Ասում են՝ Ռազմիկ Մկրտչյանը վերջին ձերբակալություններից հետո աննկարագրելի անհանգիստ է, հասկանում է, որ իրեն էլ կարող են հասնել։ Ի դեպ, ավագանու վերջին նիստին նրան հազիվ են ճանաչել:
Պարզվում է՝ վերջերս քթի վիրահատություն է տարել, եւ դեմքն ամբողջությամբ կերպարանափոխված է եղել:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար