Երևանն ու Բաքուն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ:
Այս մասին «Ազատության»-ը գրավոր տեղեկացրել են Արտաքին գործերի նախարարությունից:
«Մոտ երեք շաբաթ առաջ հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ և խնդրել հայտնել՝ Ադրբեջանը պատասխանե՞լ է սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին: Արտգործնախարարության պատասխանից պարզ չի դառնում՝ Բաքվից պատասխան ստացվե՞լ է, թե՞ ոչ:
Նույն հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե հայ-ադրբեջանական բանակցություններն ինչի՞ շուրջ են, հաշվի առնելով, այն, որ փաստաթուղթը համաձայնեցված է, բայց չի ստորագրվում, արդյոք այդ բանակցությունները Ադրբեջանի նախապայմանների շուրջ են, ԱԳՆ-ից կրկին առանց հստակությունների նշել են.
«Վերահաստատում ենք, որ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և վերջնականացված, և Հայաստանը պատրաստ է ստորագրել այն»:






Բաց մի թողեք
Քի Վեսթը դավադրություն էր, որի համատեքստում տեղի է ունեցել «Հոկտեմբերի 27»
Ինչու համակարգից չի հեռացվում Արթիկ ՔԿՀ պետի տեղակալը, որդին կկալանավորվի
Հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը՝ մասամբ