«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է պատանիների մասնակցությամբ ողբերգական ավտովթարին և ՆԳՆ ոստիկանության կողմից Վերջին զանգի օրն իրականացված ուժեղացված ծառայությանը:
«Ոստիկանության երեկվա «ուժեղացված» ծառայությունն այնքան արդյունավետ էր, որ «ընդամենը» 2 անչափահաս է մահացել ՃՏՊ-ից։
Պետք է դուրս գալ այդ «ուժեղացված» ծառայությունների տրամաբանությունից ու միշտ ծառայել նույնքան խիստ, արդար ու կանխատեսելի։
Քաղաքացիների համար` այս կամ այն արարքին ոստիկանի ռեակցիան պետք է լինի կանխատեսելի։ Եթե մարդիկ սովոր են, որ անչափահասները կարող են գժի պես, առանց ամրագոտի ու սաղավարտի կվադրոցիկլ քշեն, ապա դա կանեն նաև «ուեղացված» ծառայության օրերին։
Ժողովրդավարական երկրում ոստիկանները ոչ թե պետք է առիթից առիթ ուժ ցույց տան, այլ միշտ նույն, կայուն, կանխատեսելի, խիստ ու արդար վերաբերմունք։
Եթե ոստիկանները այնպիսի դրվածք դնեին, որ առանց սաղավարտ ու ամրագոտի (առկայության դեպքում) անչափահասի կողմից կվադրոցիկլ վարելը խիստ պատժելի է, երեկ երկու աղջիկ չէին մահանա»,- գրել է Իոաննիսյանը:
Վերջինիս գրառմանն արձագանքել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով հետևյալը.
«Ուժեղացված ծառայությունը կոնկրետ Վերջին զանգի օրն է եղել: Վաղ առավոտից ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացել դպրոցների, և առհասարակ այն վայրերի հարակից տարածքներում, որտեղ միջոցառումներ են եղել: 280 մեքենա է տարվել պահպանվող հատուկ տարածքներ, որոնց ղեկին 152 անչափահասներ են եղել: Այս ամենը ուժեղացված ծառայության ընթացքում և այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չենք ունեցել:
Իսկ հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի միջոցառումների հետ: Ղեկին չի եղել անչափահաս, կա նախաձեռնված վարույթ: Այդ մասին մենք հաղորդագրություն ունենք տարածած»:
Բաց մի թողեք
Հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ, ապա՝ երթով շարժվում
Հուլիսի 4-ին, ժամը 18:00-ին` մի քանի ժամով թողեք ձեր գործերը, միացեք մեզ
Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար