Վաշինգտոնը «շատ մեծ ջանքեր է գործադրել» Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններ սկսելու համար, ինչը ենթադրում է «էմոցիոնալ գերծանրաբեռնվածություն», հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։
Այսպես է Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին արված կոշտ հայտարարությունները. «Իհարկե, բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել, շատ կարևոր նվաճում է։ Մենք երախտապարտ ենք… իհարկե, միևնույն ժամանակ սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բոլորի հուզական գերծանրաբեռնվածության և հուզական արձագանքների հետ։ Նախագահ Պուտինը կայացնում է այն որոշումները, որոնք անհրաժեշտ են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ «Պուտինը լրիվ խելքը թռցրել է», «ամբողջ Ուկրաինան գրավելու նրա ցանկությունը կհանգեցնի Ռուսաստանի կրախին»:

Բաց մի թողեք
Ինչի դիմաց Ադրբեջանը կսկսի մի քանի շիշ հանքային ջուր գնել Հայաստանից. պարզաբանում են ադրբեջանցիները
ԱՄՆ-ն էլի սպառնում է Իրանին, Հայաստանին և ոչ միայն
Պուտինը Փաշինյանին տարանջատեց հայ ժողովրդից, ինչը Հայաստանի համար հղի է աղետալի հետևանքներով