ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զանգվածային հրետակոծությանը՝ ասելով, որ «դժգոհ» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։
«Ես չգիտեմ, գրողը տանի, թե ինչ է պատահել Պուտինի հետ։ Ես նրան վաղուց եմ ճանաչում։ Մենք միշտ լավ ենք շփվել։ Բայց նա հրթիռներ է արձակում քաղաքի վրա և մարդկանց է սպանում, և դա ինձ դուր չի գալիս։ Ինձ դուր չի գալիս այն, ինչ անում է Պուտինը։ Նա մարդկանց է սպանում։ Այս տղայի հետ ինչ-որ բան է պատահել, և դա ինձ դուր չի գալիս», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նաև նշել է. «Մենք խոսում ենք, իսկ նա հրթիռներ է արձակում Կիևի և այլ քաղաքների վրա»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը։
Բաց մի թողեք
Թրամփի ընտրվելուց հետո ավելի շատ ամերիկացիներ են հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից
«Ոչ արքաներին»․ ԱՄՆ-ում ցույց ընդդեմ Թրամփի․ Լուսանկար
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի