Երբ լինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, ադրբեջանցիները կարող են վերադառնալ այն գյուղերը, որտեղ իրենք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Պայմանագրի կնքումից 5 րոպե հետո Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, բոլոր հնարավոր ձևերով իրար հետ կոմունիկացվել և շփվել»։
Ալեն Սիմոնյանը չի կիսում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն մտահոգությունը, թե հայ-ադրբեջանական սահմանին կա լարվածության նոր փուլի կամ էսկալացիայի ռիսկ։
Լրագրողի հարցին՝ ինչ վտանգ է տեսնում ԱՄՆ պետքարտուղարը, և արդյոք ադրբեջանական հայտարարություննե՞րն են հիմք նման գնահատականների համար, Սիմոնյանն արձագանքեց. «Ես նման տեղեկության չեմ տիրապետում։ Կարող եք հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ արդյոք նման միտումներ կամ տեղաշարժեր կա՞ն, բայց քաղաքական առումով ես նման բան այս պահի դրությամբ չեմ տեսնում»։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» կոչելը չի՞ կարող հիմք հանդիսանալ նման մտահոգությունների համար, Սիմոնյանը արձագանքեց․ «Մենք էլ ենք չէ՞ տարածքային պահանջ դնում, երբ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ԱԺ նախագահ են ընտրում իրենց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում։ Մենք դա չենք նկատում, բայց դրան ի պատասխան՝ Ադրբեջանի քայլերը նկատում ենք»։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատվի։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»։
«Ես դեմ եմ այն տրամաբանությանը, որ քննիչին խափանման միջոցի մասով հնարավորություն տրվի օգտագործել կալանքը: Դիմում եմ քննչական մարմիններին, բոլոր իրավապահ մարմիններին, ուզում եմ տեղյակ պահել, որ անձամբ զբաղվելու եմ և հետևելու եմ այն փորձին, որ մարդուն ուղղակի բռնեն, տանեն, նստացնեն, մինչև ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղից գրի, պատմի և ասի… Այդպես չեն աշխատում, այդ պրակտիկան՝ մարդուն տանել, գցել բանտ, ինչ-որ ձևով ինչ-որ մի բան կորզել ու դրա վրա կառուցել քրեական գործ, արատավոր գործառույթ է, դատարաններում քանդվելու է, դա պետք է դատարաններում վերացվի:
Կոչ եմ անում մեր դատավորներին. հարգելի՛ դատավորներ, խնդրում եմ ձեզ, հորդորում եմ, որ նման գործերով չբավարարել միջնորդությունները՝ անկախ, թե ում է դա վերաբերում, անկախ, թե ում կվերաբերի: Մի՛ արեք, եթե տեսնում եք, որ արվում է այն բանի համար, որ քննիչն ուղղակի 3 գործողություն քիչ անի, բայց ունենա ինչ-որ փաստաթուղթ, որտեղ մարդն ինքն իր վրա ցուցմունք է տալիս կամ ինչ-որ բան է վերցնում: Մի՛ արեք: Կրկնում եմ. դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին, հետևելու եմ դրան, բարձրաձայնելու եմ, դրա մասին խոսելու եմ: Չանե՛ք նման բան»:
Նշենք, որ Ազգային ժողովում քննարկվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը «ոչ մեծ ծանրության» հանցանքից «միջին ծանրության» դարձնելու հարցը:
Բաց մի թողեք
Արծվիկ Մինասյանին եւ Սեյրան Օհանյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդությունը
Արտահերթ ընտրություններ միանշանակ պետք է տեղի ունենան, բայց՝ Ամենայն հայոց կաթողիկոսի. վարչապետ
ՔՊ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ. Կոնջորյան