ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին»։
Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մայիսի 29-ի նիստում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։ Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։
Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, բարելավվել է տուբերկուլյոզով հիվանդների համար ծառայությունների հասանելիությունը, ծառայությունները մատուցվում են նաև արտահիվանդանոցային պայմաններում։
«Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տուբերկուլյոզի հիվանդացության և մասնավորապես մահացության կառուցվածքում դեղակայուն տուբերկուլյոզի, ինչպես նաև ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ-ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել»,- նշվում է նախագծում։
Բաց մի թողեք
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար
Վանաձորում հրաժեշտ տվեցին վաստակաշատ բժշկուհուն, ով էր նա․ Լուսանկար
Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ. Արմեն Մուրադյան