Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Նշենք, որ Սևոյանը մինչև այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը թաղապետարանի աշխատակիցների հետ ծեծի էր ենթարկել իրենց հասցեին ավելի վաղ հայհոյանքներ հնչեցրած ակտիվիստ Արթուր Չախոյանին:
Միջադեպից հետո ձերբակալվել էր վեց անձ։
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին և բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանքներ են առաջադրվել:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար, իսկ մայիսի 19-ին հայտնել պաշտոնից հրաժարականի մասին:


Բաց մի թողեք
Չորս ուժ այսօր առաջադրման հայտ է ներկայացրել ԿԸՀ
Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն առնչվող հարցեր. Լուսանկար
Նախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ՀՀ-ում ԵՄ երկրորդ առաքելության մասին