ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ կայացել է «Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը:
Հիշեցնենք՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով Հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց և առաջին քայլերը կատարողների միջև, աջակցում և հետևում է, որպեսզի բարեգործությունը լինի թիրախային և նպատակային, բարեգործության արդյունքում ստեղծվի հանրային բարիք:
Նախագծին աջակցելու նպատակով մայիսի 28-ին «ՀԱՅՐԻԿ» ռեստորանում կայացել է բարեգործական ընթրիք, որին մասնակցել են հաջողակ և կայացած բոլոր ընտանիքները, որոնք ձեռք են բերել մասնակցության տոմս:
մեկ անձի համար՝ 1 մլն ՀՀ դրամ
երկու անձի համար՝ 1.5 մլն ՀՀ դրամ
երեք անձի համար՝ 2.5 մլն ՀՀ դրամ
չորս անձի համար՝ 3.5 մլն ՀՀ դրամ
Տոմսերից գոյացած ողջ հասույթը կուղղվի ծրագրի շրջանակում ընտրված նորաստեղծ ընտանիքներին, որոնք կհաղթահարեն ընտրական բոլոր փուլերը և արդյունքում կստեղծեն կամ կզարգացնեն իրենց բիզնեսները։
Բաց մի թողեք
«Դալմա մոլ»-ից հանում են Ազատություն Սամվել Կարապետյանին պաստառը
Սրբազան պայքարի ակտիվիստ, քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի նամակը «Աբովյան» ՔԿՀ-ից
Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը հայտարարություն է տարածել