Մայիսի 29-ին Shamshyan.com-ը ֆոտոռեպորտաժ է հրապարակել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքից և հայտնել, որ «Մուրացան» մանկական հիվանդանոցում 1,7-ամյա տղա երեխան է մահացել:
Հրապարակումից հետո սկզբնաղբյուրը ահազանգեր է ստացել այն մասին, որ նշված հիվանդանոցում բռնության է ենթարկվել բժշկուհին, որին մահացած երեխայի հարազատները մեղադրում են մահվան համար:
Ըստ ահազանգերի, երեխայի ընտանիքի անդամները հարձակվել են բժշկուհու վրա, ծեծի ենթարկել, անգամ մազերից քաշել ու գցել հատակին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ձեռք բերված բացառիկ տեսանյութում, սակայն, երևում է, որ բժշկուհու նկատմամբ ոտնձգությունը կատարվել է մեկ հոգու կողմից, այլ ոչ թե մի ամբողջ ընտանիքի: Բժշկուհու վրա հարձակում կատարողը եղել է երեխայի տատիկը:
Բժշկուհին իր նկատմամբ ոտնձգություն կատարելու փաստով արդեն դիմել է ոստիկանության Էրեբունու բաժին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուրացան» հիվանդանոցը հաղորդագրություն էր հրապարակել՝ հայտնելով դեպքի մանրամասները և տեղեկացնելով, թե ինչ վիճակում է երեխան ընդունվել հիվանդանոց:
Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։
Ցավոք, չի հաջողվել։
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար:
Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։






Բաց մի թողեք
Ապահովագրված անձն ինչպե՞ս է օգտվելու ապահովագրությունից. Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
Ներառվա՞ծ եք պետական ապահովագրական համակարգում, թե` ոչ. ինչպե՞ս իմանալ. նախարարը մանրամասնել է․ Տեսանյութ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկվել է 1-ամյա տղայի կյանքը