«Գարաժ Մաստերս Մոլը» պարզաբանում է տարածել.
Սույն թվականի հունիս 1-ին մի քանի լրատվականներում տեղեկություն տարածվեց` իբրև թե «Գարաժ Մաստերս Մոլի» տարածքում 35-40 տարեկան մի տղամարդ ծեծել է 5-7 տարեկան երեխայի:
Հարկ ենք համարում նշել, որ նկարագրվածը, հավանաբար, այդ պահին «Գարաժ Մաստերս Մոլում» գտնվողներից մեկի վառ երևակայության արդյունք է, որով փորձել է կիսվել լրատվամիջոցների հետ:
Մենք դիտել ենք տեսախցիկների արձանագրածը և պարզել, որ հայրը մի թեթև հարվածել է այդ պահին իրեն չենթարկվող երեխային, որպեսզի կարգի հրավիրի նրան կամ զսպի երեխայի չարաճճիությունները: Այսինքն` ինչ-որ տղամարդու կողմից անչափահասի նկատմամբ ծեծ, որպես այդպիսին, «Գարաժ Մաստերս Մոլում» տեղի չի ունեցել:
Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ առնվազն գլխագրերից չհեռացնել այն, որ կատարվածը հոր և զավակի միջև տեղի ունեցած փոքրիկ միջադեպ է, որը որևէ լուրջ հետևանք չի առաջացրել:
Հարգանքով` «Գարաժ Մաստերս Մոլի» ադմինիստրացիա
Բաց մի թողեք
Չեչեն աղջիկ է կորել Հայաստանում․ Կարևոր է կանխել նրա բռնի դուրս բերելը ՀՀ-ի սահմանից․ Սաքունց․ Լուսանկար
Մահացել է Գագիկ Ծառուկյանի հայրը` 96 տարեկան էր․ Լուսանկար
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար