01/07/2025

Ռուբեն Հայրապետյանին օժանդակող 7 անձ մեղադրյալի աթոռին է. 152 մլն դրամը հափշտակվել է. տեսանյութ

Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի հատկացրած միջոցներից 152 մլն դրամը հափշտակվել է:

Գործով 12 մեղադրյալ է անցնում, այդ թվում՝ հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Արտյոմ Ղազարյանը:

7-ի մասով գործը կուղարկվի դատարան, Հայրապետյանի մասը դեռ քննվում է:

Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: