09/06/2025

Ավարտվեց Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը․ ինչ արդյունքներ ունեն հայ մասնակիցները. Լուսանկար

Դուբայում ավարտվեց Dubai Open 2025 շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարի «A» խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց մրցանակային 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի «B» խմբում 6.5 միավորով մրցանակակիրների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը (8-րդ տեղ) և Դավիթ Բաղդասարյանը (9-րդ տեղ):

Blog Image