«Չնայած նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում, թե Կաթողիկոսը զավակ ունի, բայց Գարեգին Բ-ն որոշել է տուրք չտալ Փաշինյանի հայտարարություններին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոգևորականների շրջանում որոշել են այլևս քիչ արձագանքել իշխանությունների վարկաբեկիչ հայտարարություններին՝ եկեղեցու, սրբազանների աշխարհիկ կյանքի մասին արված նրանց գռեհիկ խոսքերի վերաբերյալ:
Բայց, արի ու տես, որ այս լռությունը չի հանգեցնելու նրան, որ իշխանությունները զուսպ լինեն, կամ նահանջեն: ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ, նախօրեին՝ ՔՊ նախաձեռնող նիստին, հստակ հայտարարել է, որ իրավապահները պետք է պարզեն, թե ինչ է կատարվում եկեղեցիներւմ, հոգևորականների կյանքում, և թե Կաթողիկոսի կուսակրոնության խախտումը ինչպես պետք է պատժել:
Այսինքն՝ Փաշինյանը հստակ նշել է, որ իր թիմը պետք է այս հարցում վճռական լինի՝ նահանջ չի լինելու:
Իսկ եկեղեցում վերջնականորեն համոզմունք ունեն, որ սատանայի հետ չպետք է վարվել որևէ կերպ. կլռեն»։
Բաց մի թողեք
Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից
Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը