Այսօր՝ հունիսի 7-ին, բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադե-Մամիկոնյանց փողոցների խաչերուկին հարակից բազմաբնակարանային շենքերի բնակիչներից, ովքեր իրենց զայրույթն են հայտնում, նշելով, որ 3 օր է՝ այդ խաչմերուկում տիրում է գարշահոտ վիճակ:
Այսօր՝ հունիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, իսկ մի քանի քաղաքացիներ էլ, որոնք անցնում էին այդ հատվածով, անարգանքի սյունին էին գամում պատասխանատուներին՝ ասելով.
«3 օր է՝ դիտահորերից կեղտաջուրը դուրս է թափվում, հասնում մինչև Կոմիտասի պողոտա, Լամբադա կամուրջ, անգամ Արաբկիրի եկեղեցու դիմաց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում, որպեսզի խնդիրը լուծեն:
Էլ չենք ասում, որ խաչմերուկի հարակից տարածքում նաև Արաբկիր բժշկական կենտրոնն է, ուսումնական հաստատություններ կան, սննդի ու առևտրի տաղավարներ, ու սրա հիմնական պատասխանատուն ով է՝ չգիտենք:
Ում դիմում ենք՝ մեկը մյուսի վրա է գցում, թաղապատերանը՝ «Վեոլիա ջրի», «Վեոլիա ջուր»-ը թաղապետարանի ու դրա արդյունքում ամբողջ խաչմերուկն ու դրան հարակից Կոմիտասի պողոտան ու Լամբադա կամուրջն էս վիճակն է»:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք, «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ
Ջրանցքից դուրս է բերվել մաhացած կին․ ինչ է պատահել
Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ. Սուրենյանց