09/06/2025

Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը․ Մարուքյան

Այլընտրանք, որով ակնարկում են այլընտրանքի բացակայության մասին։

Սերժ Սարգսյանը իմպիչմենտի շրջանակներում վարչապետի նոր թեկնածու առաջ քաշելով փորձում է ժողովրդին ցույց տալ, որ Փաշինյանի այլընտրանքը տարբեր ժամանակներում բազում քրեական գործերով անցնող իր կուսակիցն է։

Ինչը իրենից ներկայացնում է ոչ թե այլընտրանքային թեկնածուի առաջադրում, այլ կեղծ ուղերձ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին չկա այլընտրանք։

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսային առաջադրելու փոխարեն ՀՀԿ-ն կարող էր ավելի ազնիվ գտնվել և դիմել ժողովրդին՝ Փաշինյանի շուրջը համախմբվելու կոչով։

Հարկ է նաև ընդգծել ընտրված իրավիճակը, որում ի հայտ եկավ «այլընտրանքային թեկնածուն»։
Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պիղծ արշավի համար Փաշինյանին քննադատում էին անգամ որոշ թունդ փաշինյանականներ, բայց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական և տեղեկատվական դաշտում հայտնվեց ձախողման դատապարտված, ձևական թեկնածուն։ Հիմա բոլորն իշխանությանը քննադատելու փոխարեն այդ մեռելածին նախաձեռնությունն են քննարկում։

Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը, սակայն ինչպիսի առատաձեռնությամբ…

Էդմոն Մարուքյան