Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։
Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,-հայտնել են ՆԳՆ-ից։
Բաց մի թողեք
Մի հրապարակման հետքերով․ Ալեն Սիմոնյանը դիմել է պատկան մարմիններին
ՊՆ-ն հայտարարություն է տարածել. «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք չի գրավվել»
Ընտանիքով Սևան գնալը, ռեստորանում ընթրելը, ուղևորության մեկնելը շոշափելի ծախսեր են, ինչպե՞ս է արվում. վարչապետ