09/06/2025

Սանդուղքը նորից փորձություն դարձավ՝ այս անգամ Թրամփի համար. Տեսանյութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սայթաքել է նախագահական ինքնաթիռի սանդուղքի վրա՝ կրկնելով իր նախորդի՝ Ջո Բայդենի միջադեպը։ Տեսանյութը հրապարակել է S-CPAN-ը։

Կադրերում երևում է, թե ինչպես է Թրամփը սայթաքում, ձեռքով բռնում ճաղավանդակից, բայց կարողանում է վերականգնել հավասարակշռությունը և շարունակել բարձրանալ։ Նրան հետևելով, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ևս սայթաքում է նույն տեղում։

Թրամփը նախկինում ծաղրել էր Բայդենին նմանատիպ իրավիճակում հայտնվելու համար։ 2021 թվականի մարտին Բայդենը երեք անգամ սայթաքել էր Air Force One ինքնաթիռի սանդուղքի վրա, ինչը լայնորեն տարածվել էր սոցիալական ցանցերում։ Սպիտակ տան ներկայացուցիչները նշել էին, որ պատճառը ուժեղ քամին է եղել։

2024 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի թիմը նման դեպքերը հաճախ օգտագործում էր՝ ընդգծելով Բայդենի տարիքը և ենթադրյալ «թուլությունը»։