Հունիսի 10-ին՝ ժամը 11:12-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ հրազենային վիրավորումով շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 76 տարեկան մի կնոջ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ ՆԳՆ ոստիկանության մի շարք ստորաբաժանումների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակովի փողոցում նախնական տվյալներով՝ երկու անձի մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ։
«Ընթացքում կողմերից մեկը գործադրել է հրազեն, ինչի հետևանքով միջադեպի մասնակից 31-ամյա տղամարդը, ինչպես նաև պատահական անցորդ կինը ստացել են վիրավորումներ և ներկայումս ստանում են համապատասխան բուժօգնություն։
Ոստիկանության ծառայողները պարզել են հանցանք կատարած անձի ինքնությունը։ Նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են լայնածավալ միջոցառումներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին, տանում են կալանքի՝ ոչ տեսանյութի գործով
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար