«Նախօրեին ՔՊ վարչության նիստի թեմաներից՝ կարելի է ասել գլխավորներից մեկը եղել է Կաթողիկոսի հեռացման հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ վարչության անդամները եւս մեկ անգամ պնդել են, որ Վեհափառին ու նրա շուրջ հավաքված հոգեւորականներին պետք է ամեն գնով թուլացնել, ու հանրային հնչեղության պետք է դարձնել Փաշինյանի հարցը՝ «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ»:
ՔՊ վարչության գրեթե բոլոր անդամները պնդել են, որ ճնշումները պետք է շարունակել: Ու, ըստ մեր տեղեկությունների, ճնշումները կմեծանան բոլոր այն ընդդիմադիր ուժերի վրա, որոնք նախօրեին գնացել են օդանավակայան ու դիմավորել Գարեգին Բ-ին` հաջակցություն նրա:
ՔՊ-ականները կարծում են, որ տարբեր քաղաքական ուժեր փորձելու են այս հարցի առնչությամբ քաղաքական դիվիդենտներ շահել, իսկ դա առաջիկայում պետք է կանխել»։






Բաց մի թողեք
21 հոգևորականներին նույն ժամին հարցաքննության կանչած քննիչը էլ ընթացք չի տալիս գործին. Լուսանկար
Հրաժեշտ՝ բիբլիական Արարատին. որոշումն ուժի մեջ մտավ. Լուսանկար
Հոգեւորականների եւ նրանց ընտանիքի անդամների իրերը «պատանդ են պահվում»