Սպահանում գտնվող Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկը հարձակման է ենթարկվել:
Այս մասին հայտարարել է Սպահանի նահանգի պաշտպանության և անվտանգության հարցերով փոխնահանգապետ Աքբար Սալեհին։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Առյուծների սերունդ» գործողությունը, որն, ըստ պաշտոնական Թլ Ավիվի, ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 200 կործանիչներ հարվածել են Իրանի ավելի քան 100 թիրախի, այդ թվում՝ միջուկային օբյեկտների։
Սպանվել են բարձրաստիճան զինվորականներ ու գիտնականներ, որոնք տիրապետում էին միջուկային և երկրի հրթիռային կապիտալի բոլոր մանրամասներին և ունեին լուրջ ու առանցքային դեր երկրի պաշտպանության գործում:
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել:
Բաց մի թողեք
Թրամփը կտրուկ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին
«Ստի դետեկտորով» ստուգել են աշխատակիցներին
Ռուսաստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8,7 մագնիտուդ. կան տուժածներ