Հունիսի 14-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում հայտնի «Ուրարտու» ռեստորանային համալիրի տարածքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։
«Ուրարտու» ռեստորանային համալիրի բակում հայտնաբերվել են 4 կրակված և 1 չկրակրված պարկուճներ, արնանման հետքեր և «Opel» մակնիշի կայանված ավտոմեքենա, որի վրա նույնպես առկա է կրակոցի հետք։
«Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին, տանում են կալանքի՝ ոչ տեսանյութի գործով
Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ
Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար