Իսրայելի և Իրանի միջև սկսած ռազմական գործողությունների ռիսկերը գնահատել ենք առաջին իսկ րոպեից:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Թիվ մեկ ռիսկն այն է, որ կարող է այդ պատերազմը շատ երկար տևել և այլ բնույթի վերածվել: Հնարավոր է նաև այլ երկրների ներառվածություն: Մեզ ստաբիլ հարևան է պետք, այն ինչ տեղի է ունենում մեզ համար անընդունելի է»:
Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», Սիմոնյանը նկատեց. «Մոռացեք «Զանգեզուրի միջանցքի» մասին, լինելու են ճանապարհներ, դրա մասին խոսել ենք, դրա իրավական ձևակերպումները բազմիցս տրվել են»:
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա. «Երկկողմ այց է։ Այդ այցը պատմական այց է, որովհետև ՀՀ ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու»։
Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ ընդդիմություն է. «Իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել, եղել է մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ»։ Նա նշեց, որ ընդդիմությանը քաղաքագիտության դասեր չի տալու․ «Ընդդիմադիրները թող գնան, պարապեն, ասելիք ձևավորեն ու բանավիճեն ՔՊ-ի հետ»։
Բաց մի թողեք
Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ Տեսանյութ
Ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն․ ՆԳՆ
Ադրբեջանի ստորաբաժանումները կրակել են Ներքին Հանդի ուղղությամբ. վնասվել է տուն, իսկ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա․ Լուսանկարներ