21/06/2025

Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը. Տեսանյութեր

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Իրանից նոր հրթիռի արձակման մասին՝ նշելով, որ դրանք հնարավոր են եղել որսալ:

Միաժամանակ հայտարարվել է, որ Իրանը հրթիռակոծել է Թել Ավիվը:

Մյուս կողմից․ Իսրայելի պաշտպանության բանակը չեզոքացրել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատարին։

«Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության վարչության ստացած ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա և օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Թեհրանի սրտում գտնվող հրամանատարական կենտրոնին և վերացրել Ալի Շադմանիին՝ ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատարին և Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամենամոտ անձին»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Տեսանյութերը այստեղ․ 1,   2. 3. 4.