«2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.1%-ով, իսկ 2025 թվականի ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնաճ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սա այն մարտավարությունն է, որ աշխատավարձերի բարձրացման մասին խոսող իշխանության օրոք ամեն բան թանկանում է՝ մի քանի ամսում, մի քանի անգամ։
Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թվականի մայիսին ապրիլի համեմատ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.4-0.1%-ով, իսկ Երևան և Արտաշատ քաղաքներում գրանցվել է 0.2% գնաճ:
Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ նվազել են 5.0% և 3.1%-ով:
2025 թվականի մայիսին 2024 թվականի մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի համապատասխանաբար 6.8% և 8.5%, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 7.0% և 3.3% գնանկում»։






Բաց մի թողեք
Սպառնացել է՝ «կիսլատայով կվառի» Աստղիկ Հակոբյանին․ Լուսանկար
Մի արձանն ի՞նչ է, որ այդքան ձեզ հունից հանել է, երբ սրբազաններ կան անօրինական բանտարկված
Սամվել Կարապետյանը պատանդ է, մեկ միլիոն դոլար գրավի առաջարկը դատարանը մերժել է